Ալիևը ոստիկանական շրջափակման մեջ է վերցրել իր հանքերի դեմ բողոքող գյուղը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները, կարծես, որոշել են շրջափակման մեջ պահել Գետաբեկի շրջանի Սոյուդլի գյուղը, թերևս, մտահոգվելով, որ բնակիչների բողոքի ակցիները կարող են ավելի մեծ ծավալների հասնել։ Տեղի բնակիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ գյուղ մուտքը սահմանափակված է։ Ոստիկանության ուժերն անցակետեր են դրել գյուղի մուտքի ու ելքի մոտ՝ հսկելով ճանապարհները։ Նրանք գյուղ են թողնում միայն տեղի գրանցում ունեցողներին։ Կադրերը տարածվում են համացանցում։

Երկրի ՆԳՆ-ն ևս հաստատել է տեղեկությունը։

«Հասարակական կարգն ու հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով Սոյուդլու գյուղ մուտքը սահմանափակված է գյուղի բնակիչ չհանդիսացող անձանց համար»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները երկու օր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ։ Նրանք բողոքում են ոսկու արդյունահանման թափոնների արտահոսքի համար երկրորդ արհեստական լճակի կառուցման դեմ՝ նշելով, որ դրանք կառուցում են իրենց արոտավայրերում։ Բնակիչները բողոքում են, որ լճակների կառուցումը, որտեղով թթվային ջրերն են հոսում, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։

Իշխանությունները ոստիկանական զորքերով և հատուկ միջոցներով ճնշել են բնակիչների էկոակցիան, նրանց նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ, մահակներ՝ ծեծի ենթարկելով նաև տարեցներին։ Գյուղի յոթ բնակիչներ ձերբակալվել են և դատապարտվել 20-օրյա կալանքի, 10 մարդ էլ տուժել է ոստիկանական բռնությունից։

Երկօրյա ցույցերից հետո իրավիճակը փոքր-ինչ հանդարտեցնելու համար Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի որոշմամբ ստեղծվել է «իրավիճակը հետաքննող» հանձնաժողով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանձնաժողովի նախագահ էկոլոգիայի և բնական պաշարների ռեսուրսների նախարար Մուխթար Բաբաևը ժամանել է գյուղ՝ նիստ անցկացնելու համար։

Էմմա Չոբանյան