Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ դիտորդների հետ պարեկություն են իրականացրել Հակարիի կամրջի մոտ, դիտարկել Լաչինի միջանցքը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակները Գորիսում այցելել են ՀՀ-ում Եվրոպական դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ կենտրոն՝ տեղում առավել հստակ պատկերացում կազմելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության իրավիճակի մասին, ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրոթյունում։

Նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ճեպազրույցից հետո ՀՀ ժամանած պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է EUMA-ին՝ հայկական կողմից պարեկություն անելու Հակարիի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք:

Մարկուս Ռիտերն ասել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը գործում է «միջազգային հանրության ուշադրության կենտրոնում  հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում տեղի ունեցող միջադեպերի և հրադադարի խախտումների պատճառով»:

Այցի ավարտին Նատալի Լուազոն աջակցություն է հայտնել EUMA-ին, ինչպես նաև «տարածաշրջանում խաղաղության ձգտմանը» և շնորհակալություն հայտնել ներգրավված կողմերին այցը կազմակերպելու համար։

Էմմա Չոբանյան