«Եթե ծնողներս չվերադառնան ու տատիկս էլ չլինի, ի՞նչ եմ անելու միայնակ». Արցախի երեխաները՝ վախի ու անորոշության մեջ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Հադրութից բռնի տեղահանված 37-ամյա Վեներան, որը 4 երեխա ունի, պատմում է․ երեխաները երբեմն ունենում են հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որն ավելի է խորացել շրջափակման հետևանքով առաջացած անորոշությունների և վախերի պատճառով։ Արցախի ՄԻՊ-ը զեկույց է արտահերթ զեկույց է հրապարակել Արցախում շրջափակման հետևանքների վերաբերյալ։

«Իմ երեխաների կրթությունը խաթարվել է պատերազմից և տեղահանությունից, որոնք մեծապես ազդեցին երեխաներիս մտավոր և հոգեբանական վիճակի վրա։ Հիմա էլ այս շրջափակման, սննդի և կենսական անհրաժեշտության այլ պայմանների պակասի, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումների, դպրոցական դասերի դադարեցման պայմաններում մեր երեխաները մնացել են անորոշ վիճակում։ Երեխաներս երբեմն ունենում են հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որն ավելի է խորացել շրջափակման հետևանքով առաջացած անորոշությունների և վախերի պատճառով։ Նրանք նորից սկսել են հաճախ խոսել պատերազմի և մեր տեղահանության մասին, ինչի հետևանքով նրանք դրսևորում են ագրեսիվ և ընկճված պահվածք: Ադրբեջանցիների ատելությունը մեր հանդեպ սահմաններ չունի»,- նշել է նա Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ զրույցում։

Իսկ Արցախում բնակվող 5-ամյա Քրիստինան ամեն օր արթնանում է վաղ առավոտյան, սկսում հագնվել և տատիկին խնդրում է իրեն մանկապարտեզ տանել, քանի որ նա կարոտում է ընկերներին և հուսահատորեն ցանկանում է խաղալ նրանց հետ։ Նրան թողել են մենակ Էլիզա տատիկի խնամքին, քանի որ ծնողները մինչ շրջափակումը մեկնել էին Երևան բուժզննման և այդ ժամանակվանից չեն հասցրել վերադառնալ։ Փոքրիկ Քրիստինան ամեն օր տատիկին հարցնում է, թե երբ են ծնողները տուն վերադառնալու և երբ է ինքը գնալու մանկապարտեզ։ Քրիստինան շատ է կարոտում ծնողներին, ուստի ամեն օր խնդրում է տատիկին զանգահարել նրանց։ Սակայն Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով համացանցային կապը հաճախակի խափանվում է, և ժամանակ առ ժամանակ ծառայությունն Արցախում ամբողջովին անհասանելի է դառնում։ Բացի դրանից, նաև էլեկտրաէներգիայի մատակարարման վթարային խափանումների և հովհարային անջատումների հետևանքով փոքրիկ Քրիստինայի բաժանված ընտանիքի համար երբեմն անհնար է լինում զրուցել միմյանց հետ: Ինչպես տատիկն է ասում, մի անգամ ինքը ծանր հիվանդացել է, փոքրիկը լաց է եղել ու ասել.

«Եթե ծնողներս չվերադառնան տուն ու տատիկս մահանա, ես ի՞նչ եմ անելու միայնակ, վախենում եմ»։

Արցախի 120,000 ժողովրդի շրջափակումը և կենսական ենթակառուցվածքների խափանումները ավելի սուր կերպով են անդրադառնում հասարակության մի շարք խոցելի խմբերի անձանց իրավունքների վրա՝ ունենալով և՛ առանձնահատուկ, և՛ ընդհանրական դրսևորումներ: Այս մասին ասվում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի վերջին՝ արտահերթ զեկույցում։

Շուրջ 30,000 երեխայի բազմաթիվ իրավունքներ ավելի սուր կերպով են խախտվում շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման հետևանքով՝ հաշվի առնելով նրանց լրացուցիչ խոցելիությունը:

Երեխաների առողջական խնդիրները մաս են կազմում դեղորայքի ու հիգիենայի պարագաների սղություն, քրոնիկ հիվանդների պարբերական այցեր Հայաստան և այլ երկրներ, պլանային վիրահատությունների կասեցում և այլն:

Մայրերն իրենց հիվանդ երեխաների հետ հիվանդանոցում

Տարբեր ժամանակահատվածներում արձանագրվել է մանկական կաթնախառնուրդների բացակայություն կամ խիստ սղություն, ինչը հանգեցրել է հարյուրավոր մանուկների սնման լուրջ խնդիրների, սակայն հետագայում հաջողվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների միջոցով ներկրել համապատասխան խմբաքանակ և ժամանակավորապես լուծել խնդիրը:

Բազմազան ու վիտամիններով հարուստ սննդի խիստ սղությունը վտանգում է երեխաների ֆիզիկական և մտավոր կայուն զարգացման հեռանկարը:

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողություններից բխող անորոշություններն ու սպառնալիքները մեծապես ազդում են երեխաների հոգեկան առողջության ու վարքի վրա, որը դրսևորվում է մանկական նյարդաբանի ու հոգեբանի այցերի 47 տոկոսի աճով, երեխաների վարքաբանական խնդիրների վերաբերյալ ծնողներից և ուսուցիչներից ստացած գանգատներով:

Շրջափակման հետևանքով շուրջ 550 երեխա մնացել է իր ընտանիք (տուն) վերադառնալու հնարավորությունից զրկված, որից 60-ը՝ առանց ծնողական խնամքի, իսկ մնացածը՝ ծնողներից մեկի հետ: Միայն շրջափակման 39-րդ օրվանից հետո հնարավոր եղավ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների աջակցությամբ փուլ-փուլ ընտանիքներ վերադարձնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և մի խումբ երեխաներ ծնողների հետ, սակայն դեռևս բազմաթիվ երեխաներ մնում են տնից հեռու՝ ծնողների կամ նրանցից մեկի հետ տուն վերադառնալու հույսով:

Մայրը՝ խոսելիս Հայաստանում մնացած իր երեխայի հետ

Ավելի քան 1,200 երեխա զրկված է մեկ (քիչ դեպքերում՝ երկու) ծնողին հանդիպելու հնարավորությունից՝ ծնողի՝ շրջափակումից այն կողմ գտնվելու պատճառով: Ընտանիքների վերամիավորման ջանքերի արդյունքում ծնողների ու երեխաների մի մասը վերադարձել է տուն, սակայն դեռ բաժանված ընտանիքների մեծամասնությունը մնում է նույն կարգավիճակում՝ հանգեցնելով հատկապես երեխաների շարունակական տառապանքների:

Շրջափակման, սննդի սղության, կենսական ենթակառուցվածքների խափանման և անորոշությունների ու հոգեբանական ահաբեկչության պատճառով մեծապես տուժում է երեխաների կրթությունը՝ թե՛ դասերի չեղարկման, թե՛ ոչ պատշաճ պայմաններում դասագործընթացի անցկացման և թե՛ երեխաների ընկալունակության մակարդակի նվազման հետևանքով:

Մարդիկ ստիպված են մոմեր օգտագործել էլեկտրամատակարարման հովհարային անջատումների պատճառով

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը կանգնեցվեց Նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև։

Ռուսաստանը հանդես էր գալիս որպես միջնորդ։ Ըստ համաձայնագրի` Լաչինի միջանցքով պետք է ապահովվեր Արցախի բնակիչների ազատ տեղաշարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակը։ Դրա երաշխավորը պետք է լինեին ռուս խաղաղապահները։

Անժելա Պողոսյան