Բլինքենն ու Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Լուրեր

18.03.2026 | 15:10
Միքայել արքեպիսկոպոսը կմնա տնային կալանքի տակ // Պապոյանը՝ Իրանի պատերազմի հետևանքների մասին․ ԼՈՒՐԵՐ
18.03.2026 | 15:03
Թրամփի հայտարարությունից հետո Կուբայի նախագահը հայտնել է ագրեսորին դիմակայելու պատրաստակամության մասին
18.03.2026 | 14:55
Իսրայելը հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին՝ խոստանալով «անակնկալներ»
18.03.2026 | 14:52
«Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկում. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 14:48
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
18.03.2026 | 14:45
Իրանում պատերազմը վատ կանխազգացումներ է առաջացնում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ. Զելենսկի
18.03.2026 | 14:37
Չորեքշաբթի տեղի կունենան ավիահարվածների հետևանքով զոհված իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորությունները
18.03.2026 | 14:31
Հայաստանում պարտք ու վարկ չունեն միայն աղքատ մարդիկ. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 14:22
Հայ ֆուտբոլիստը Բելառուսի հավաքականի հայտացուցակում է ընդգրկվել Հայաստանի դեմ խաղի համար
18.03.2026 | 14:13
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ
18.03.2026 | 14:05
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
18.03.2026 | 13:56
Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
18.03.2026 | 13:47
Քոչարյանը թող հանգստացնող միջոցառումներ իրականացնի. չի հանգստանում,ապօրինի գույքի փաթեթ կա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:38
«Բոլորին դեմ եմ»-ը պաշտոնապես պետական գրանցում է ստացել
18.03.2026 | 13:30
Արեգ Վաթյան․ Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենն ու Թուրքիայում նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Լոնդոնում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու երկկողմ կապերը։

Ըստ Անադոլուի դիվանագիտական աղբյուրների՝ երկու երկրների դիվանագետները նաև քննարկել են «Սևծովյան հացահատիկային» նախաձեռնության իրականացումը  և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Հավելենք, որ հանդիպման մասով ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ չի նշվում, որ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորումը։ Ասվում է, որ «Բլիքենն ու Ֆիդանը քննարկել են մի շարք տարածաշրջանային առաջնահերթություններ»։

Բլինքենը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնականության կարևորությունը նման կրիտիկական ժամանակաշրջանում և խրախուսել է Թուրքիային՝ աջակցել Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու համար: