Ակնկալում ենք շուտով Վաշինգտոնում բանակցությունների մեկ այլ փուլ հյուրընկալել․ Պատել

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Վաշինգտոնը հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլի ակնկալիք ունի։ Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Մենք ակնկալում ենք շուտով Վաշինգտոնում բանակցությունների մեկ այլ փուլ հյուրընկալել, քանի որ կողմերը շարունակում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա փնտրել։ Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը կարևոր է խնդիրների լուծման ու հարատև ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Մենք շարունակում ենք հավատալ, որ բոլոր քայլերը, որոնք դրդում են լարվածության ու բարձրացնում են լարվածությունն անկասկած անարդյունավետ են հենց հիմա, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր վայրերում։ Եվ այսպես, մենք կշարունակենք ներգրավված լինել խնդրի կարգավորմանը և անհամբեր կսպասենք՝ շուտով հյուրընկալելու բանակցությունների ևս մեկ փուլ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ն ցանկանում է տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին, Պատելն ասել է․

«Եթե ՌԴ-ն կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ հակամարտությունում, անկասկած դա ողջունվում է,  մենք շարունակում ենք զգալ, որ այդ բանակցություններն առաջընթաց են գրանցում, դրանք շարունակում են։ Միացյալ Նահանգները այդ հարցում կարևոր գործընկեր է եղել։ Պետքարտուղարն անձամբ է ներգրավված եղել դրանց։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը գլխավորն է խնդրի լուծման  ու հարատև ու արժանապատիվ խաղաղության համար։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել»։

Տաթև Ֆռանգյան