Turkish Airlines-ն աշխատանքից հեռացրել է օդաչուին՝ ընդդիմությանն աջակցող գրառումը հավանելու համար

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines ավիաընկերությունն աշխատանքից հեռացրել է օդաչու Էվրեն Կապթանին՝ պատճառաբանելով, որ նա հավանել և տարածել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նույն կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցող թվիթերյան գրառումները, գրում է Duvar-ը։

Ընտրություններից հետո նրան հեռացրել են աշխատանքից։ Այժմ օդաչուն դատական գործընթաց է սկսում։

«Թուրքական ավիաուղիների խորհրդի նախագահ Ահմեթ Բոլաթը գործադիր խորհրդի օգնությամբ աշխատանքից ազատել է օդաչուին, որը հավանել և կիսվել է Քեմալ Քըլըչդարօղլուի և Էքրեմ Իմամօղլուի թվիթերով։ Սա նշանակում է, որ ոչ ոք չի կարող աշխատել ընկերությունում, բացի AKP-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) անդամներից»,- սոցցանցի իր էջում  գրել է Airport Haber-ի սեփականատեր և ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության Ստամբուլի նահանգային մասնաճյուղի հիմնադիր խորհրդի անդամ Ալի Քըդըքը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն էր։

Էմմա Չոբանյան