Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է ԵՄ բյուջեում 50 մլրդ եվրո պահել Ուկրաինայի համար

Լուրեր

16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել 50 միլիարդ եվրո պահել ԵՄ բյուջեում առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինային փոխանցելու համար՝ որպես երկրի վերակառուցման ծրագրի մաս, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սա ներառում է և՛ փոխառություններ, և՛ դրամաշնորհներ։ Այս պահուստը հեռանկարներ կապահովի Ուկրաինայում մեր գործընկերների համար, կանխատեսելիություն, ինչպես նաև կխթանի մյուս դոնորներին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Ուկրաինային տրամադրվող հսկայական օգնության փաթեթի մասին ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, իսկ այս հայտարարությամբ այն պաշտոնական բնույթ է ստանում։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ պատերազմը պահանջում է ծայրահեղ ճկունություն Ուկրաինայի դաշնակիցներից, և ֆինանսական պահուստը թույլ կտա ԵՄ իշխանություններին կարգավորել ֆինանսական աջակցությունը իրավիճակի զարգացմանը համապատասխան:

Ուրսուլա ֆոն դե Լեյենը նշել է, որ ներկայում Ուկրաինան ԵՄ օրակարգում առաջնահերթություն է, որին հաջորդում են միգրացիայի խնդիրները, արտաքին վտանգներն ու դաշինքի մրցունակության ամրապնդումը։

Էմմա Չոբանյան