Իմ բողոքը Փաշինյանին չեմ ուղղում միայն․ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի արարքը հանդուրժեց հասարակությունը․ Վարդգես Գասպարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ

-Դուք նախկին իշխանությունների օրոք առկա բարքերի դեմ ընդվզող, պայքարող ակտիվիստներից եք, միաժամանակ, հեղափոխության աջակիցը։ Այս հինգ տարիների ընթացքում ի՞նչ տեղի չունեցավ, որ շարունակում եք պայքարը նաև այսօր։ Այսինքն՝ Դուք էլի՞ ունեք բողոք։ Ինչի՞ց։

-Նախ՝ միշտ բողոքելու տեղ կա։ Երկրորդ՝ կարևոր է, որ գնահատական տրվի՝ ճիշտ, համապատասխան սանդղակով։ Ես համաձայն եմ Հայաստանի վերաբերյալ միջազգային ՀԿ-ների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների տարբեր կազմակերպությունների գնահատականների հետ։ Այդ գնահատականների համաձայն՝ շատ մեծ տարբերություն կա, թե որտեղ էր գտնվում Հայաստանը նախկինում և որտեղ է գտնվում այժմ։

-Նույն տեղում չէ։

Իհարկե, շատ է փոխվել․ միջազգային գնահատականների համաձայն՝ մամուլի ազատության, մարդու իրավունքների առումով անհամեմատ բարվոք վիճակում ենք մենք հիմա։ Բայց ինձ մտահոգում է միտումը, որովհետև մենք մեկ անգամ՝ 1988-ին, 1990-ին ընդվզել ենք այդ կարգերի դեմ, ընդդեմ հոռի բարքերի, և հույս ունեինք, որ շատ ավելի լավ վիճակում պետք է հայտնվեինք, բայց տեսանք՝ մի քանի տարի հետո նորից նահանջ, կեղծված ընտրություններ և պարարտ հող բռնի իշխանափոխության համար։ Չեմ կարծում, թե իմ մտահոգությունն այսօր տեղին չէ։ Փորձում եմ լինել զգաստ, ցուցաբերել ակտիվություն, որպեսզի հետադարձ քայլ չանենք, նահանջ չունենանք։

-Նախկին բարքերին՝ ընտրակեղծիքներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերադառնալու վտանգ տեսնո՞ւմ եք, որտեղի՞ց է գալիս այդ մտավախությունը։

-Հանրահայտ բան է, որ իշխանությունն ընդհանրապես փչացվածության միտում ունի։ Իշխանությունն այդպիսի բնույթ ունի և միշտ կարիք ունի զսպող գործոնների։

-Դուք արդեն փչացման երևույթներ տեսնո՞ւմ եք։

-Այո՛։ Առաջին ազդանշանը կոռուպցիայի ինդեքսն էր, որ մենք նահանջ ապրեցինք։ Նաև մարդու իրավունքների բնագավառում կան այդպիսի երույթներ․ այս բնագավառում իրավիճակը քաղաքականացված է և քողարկված։ Նաև քաղհասարակությանն եմ քննադատում գործընկերային եղանակով։ Հասարակության հետ ևս անհամաձայնություն ունեմ, մեր հասարակությունը, ցավոք, անհանդուրժող չէ հանցավորության նկատմամբ։ Մեր հանրությունն ունի հատկանիշ, որ իր հարևանին, մերձավորին, ընկերոջը, բարեկամին է պաշտպանում, թեկուզ նա սխալ գործած լինի։ Ինձ ասում են՝ դու հայ չե՞ս։ Ես չեմ կարծում, թե հայ լինելը հանցավորությունը պարտակելու մեջ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան