Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

Լուրեր

25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։

Ընդգծելով կայուն զարգացման նպատակների կարեւորությունը երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում՝ կողմերը մտքեր են փոխանակել այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուստեք կարեւորվել է սահմանամերձ համայնքների դիմադրողականության բարձրացմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ բնապահպանական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ գործակալությունների՝ տեղում ներգրավման կարեւորությունը՝ ստեղծված իրավիճակին ծանոթանալու եւ բնակչության հումանիտար խնդիրները հասցեագրելու նպատակով։ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ՀՀ սահմանամերձ համայնքների վերականգնմանն ուղղված աջակցության տրամադրումը։

Նաթիա Նացվլիշվիլին վերահաստատել է Հայաստանի ընթացիկ բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամությունը՝ կարեւորելով նախանշված  ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: