Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքն «անկեղծ ցանկություն չունի» օգնելու Երևանին ու Բաքվին խաղաղության գործընթացում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն «անկեղծ ցանկություն չունի» օգնելու իրենց հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, այն, ինչ անում են հիմա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, մենք ավելի շատ դիտարկում ենք ոչ թե պայմանավորվելուն օգնելու ցանկություն, այլ ցանկություն՝ թափանցել տարածաշրջան, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու ցանկություն և որպես ինչ-որ ուժ հաստատվելու ցանկություն, որն այստեղ գրեթե որոշիչ դեր կխաղա»,- ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը։

Նրա կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը՝ «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:

«Մեր գործընկերները Երևանում ու Բաքվում, հուսով եմ, դա հասկանում են։ Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ կատարվողը»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դեմ չէ, որ միջազգային խաղացողները Բաքվի և Երևանի միջև որպես միջնորդ հանդես գան:

«Մենք դեմ չենք, որ միջազգային այլ խաղացողներն իրենց ուժերը փորձեն միջնորդի դերում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան