Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել՝ ՀՀ-ին մեղադրելով «հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դժվարություններ ստեղծելու» մեջ

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Caspian Connection Conference-ում, որը կազմակերպել է Բաքվի կողմից ստեղծված և ֆինանսավորվող Կասպիական քաղաքական կենտրոնը։

Բայրամովը խոսել է բացառիկ աշխարհագրական դիրք ունեցող Կասպից ծովի ստեղծած հնարավորությունների մասին, նաև անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի հիման վրա»։

Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանը վճռական է՝ շարունակել ընթանալ զարգացման ճանապարհով, որը նպաստում է տարածաշրջանի համար ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի կերտմանը, և շահագրգռված է համագործակցել տարածաշրջանից և նրա սահմաններից դուրս ներդրողների հետ»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ հանդես է եկել «միջանցքի» վերաբերյալ հայտարարությամբ։ Մասնավորապես, նա նշել է, որ «2022 թվականին Ադրբեջանի տարածքով տարանցումն աճել է 75%-ով, և վստահություն հայտնել, որ բոլոր հաղորդակցությունների բացումը կնպաստի տարածաշրջանում հետագա կայուն խաղաղությանն ու կայունությանը, էապես կբարձրացնի առևտուրն ու տրանսպորտը»։ Այս համատեքստում ադրբեջանցի պաշտոնյան խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին, որը «Միջին միջանցքի շրջանակում հաղորդակցությունների հետագա ընդլայնման ներուժ ունի»։

Ի դեպ, Բայրամովը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե չնայած գործադրված ջանքերին, հայկական կողմը, իբր, «դժվարություններ է ստեղծում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում»։

Էմմա Չոբանյան