ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձի հարկման շեմը 5% դարձնելու նախագիծը  հանվել է E-draft հարթակից

Լուրեր

05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարությունը e-draft հարթակում շրջանառության էր դրել նախագիծ, որով առաջարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների աշխատակիցների աշխատավարձի գործող հարկման շեմը նվազեցնել և դարձնել 5%։ Նախագիծն այժմ հարթակում չէ․ հղումը չի գործում։ Factor․am-ը փորձեց կապ հաստատել Էկոնիմիկայի նախարար Վահան Քերոբյանի երկու օգնականների հետ, հասկանալու՝ թե ինչու է նախագիծը հանվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, արդյո՞ք դա կապ ունի նախագծի շուրջ ծավալված քննադատությունների հետ, սակայն նախարարությունից մեր զանգին չպատասխանեցին։ Արդեն տևական ժամանակ է՝ նախարարը չունի նաև մամուլի խոսնակ։

Նշենք, որ այս պահին Հայաստանում գրանցված աշխատողները վճարում են 20 տոկոս եկամտահարկ։ Էկոնոմիկայի նախարարության նախագիծը վերաբերում էր ՏՏ ոլորտի այն ընկերություններին, որոնց 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը հարկային տարվա ընթացքում գոյանում է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Գերատեսչության` եկամատահարկը 20-ից 5 տոկոս դարձնելու հիմնավորումը արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորումն էր, իսկ նախագիծը քննադատողների գլխավոր փաստարկն այն էր, որ ՏՏ ոլորտում առանց արտոնությունների էլ մեծ ակտիվություն կա և արտոնություններ նախընտրելի է տալ այլ ոլորտի տնտեսվարողներին։

 

Անի Թամրազյան