Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունում Իմամօղլուի և Քըլըչդարօղլուի միջև պայքարը սրվում է

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունում խմորումները շարունակվում են։

Մասնավորապես, Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո առաջ է քաշում կուսակցության ներսում փոփոխությունների հարցը, ասել է, որ վերափոխումը, «անհրաժեշտության դեպքում», պետք է ներառի նաև կուսակցության ղեկավարության փոփոխությունը, գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթել էր CHP-ի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին։

Իմամօղլուն լրագրող Ֆաթիհ Ալթայլըին ասել է, որ կուսակցության վերափոխման հարցը պետք է ներառի այն, ինչ պետք է, անհրաժեշտության դեպքում՝ այն պետք է ներգրավվի նաև Քըլըչդարօղլուին։

«Մենք պարտվել ենք ընտրություններում։ 48 տոկոսը, իհարկե, վատ չէ, բայց դա այն տոկոսն է, որը բավարար չէ հաղթելու համար, և մենք չենք կարող վարվել այնպես, կարծես ընտրություններում պարտվելուց հետո ոչինչ չի եղել»,- ասել է Իմամօղլուն։

Նա ասել է, որ իր վերջին հանդիպումը CHP-ի ղեկավարի հետ «շատ դրական» է եղել, և որ կարծում է, որ դա փոփոխությունների ճանապարհ կհարթի։

«Այս հարցը միայն Իմամօղլուի կամ որևէ այլ անձի մասին չէ: Մեզ համար էական է վերականգնել ընտրողների վստահությունը մինչև 2024 թվականի ՏԻՄ ընտրությունները»,- ասել է Ստամբուլի քաղաքապետը։

Հավելենք, որ ընտրություններից հետո Իմամօղլուն անուղղակիորեն քննադատել է CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ պնդելով, որ մակերեսային ճշգրտումները, ինչպիսիք են կուսակցության կենտրոնական կառավարման կոմիտեի լուծարումը և թարմացումը, բավարար չեն բովանդակալից վերափոխման հասնելու համար։

Ընդդիմադիր կուսակցության այլ գործիչներ, ներառյալ խորհրդարանական խմբի փոխնախագահ Օզգյուր Օզելը և Բոլուի քաղաքապետ Թանջու Օզջանը, նույնպես ազդանշաններ են ուղարկում CHP-ի ներսում մոտալուտ և դրամատիկ վերափոխման մասին։

Հավելենք, որ առաջիկայում սպասվում է կուսակցության համագումարը, որտեղ էլ, ըստ երևույթին, քննարկվելու է կուսակցության նախագահի փոփոխման հարցը։

Էմմա Չոբանյան