Ջո Բայդենն իրական է համարում ՌԴ-ի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքը

Լուրեր

25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրական է համարում Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքը, գրում է  Reuters-ը։

«Երբ ես այստեղ էի մոտ երկու տարի առաջ և ասացի, որ ինձ անհանգստացնում է Կոլորադո գետի չորացումը, բոլորն ինձ նայեցին այնպես, կարծես խենթ լինեի: Նրանք ինձ նայեցին այնպես, ինչպես երբ ես ասացի, որ անհանգստացած եմ Պուտինի կողմից տակտիկական միջուկային զենքի կիրառման հավանականության կապակցությամբ։ Այն իրական է»,- Կալիֆորնիայում դոնորների խմբի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը «բացարձակ անպատասխանատու» էր որակել Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։

Տաթև Ֆռանգյան