Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է սեփական հակաօդային պաշտպանությունը՝ ԱՄՆ-ից չափազանց մեծ կախվածությունից խուսափելու համար

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել եվրոպական երկրներին ավելի մեծ անկախության ձգտել օդային տարածքի պաշտպանության հարցում՝ ԱՄՆ-ից չափազանց մեծ կախվածությունից խուսափելու համար, գրում է Euronews-ը։

Մակրոնը Փարիզում տեղի ունեցած համաժողովում ունեցած ելույթում հանդես է եկել օդային պաշտպանության սեփական ռազմավարության մշակման օգտին։

«Մենք պետք է իմանանք, թե ինչպիսին է սպառնալիքի հետ կապված իրավիճակը։ Եվ հետո, մենք՝ եվրոպացիներս, ի՞նչ կարող ենք արտադրել: Իսկ հետո՝ ի՞նչ է մեզ պետք գնել»,- ասել է Մակրոնը։

Նա նաև զգուշացրել է՝ անհապաղ չգնել «դարակներում եղածը»։

Քննարկումները կենտրոնացել են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի և բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանության ուղղությամբ, ասել են համաժողովի ֆրանսիացի կազմակերպիչները՝ նշելով, որ Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա ցույց է տվել նման տեխնիկայի կարևորությունն ու արդյունավետությունը։ Օրակարգում է եղել նաև միջուկային զենքի զսպման հարցը։

Հանդիպմանը մասնակցել են դիվանագետներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Հունգարիայից և Ռումինիայից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչներ։

Մակրոնը պնդել է, որ եվրոպական պաշտպանական արտադրողները կառուցեն անկախ ռազմական համակարգեր և տեղափոխեն արտադրությունը մայրցամաք։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի ստանդարտացումը հանգեցրել է եվրոպական կախվածությանը։

«Ամերիկացիները շատ ավելին են ստանդարտացրել, քան մենք, և նրանք իրենք ունեն դաշնային գործակալություններ, որոնք հսկայական սուբսիդիաներ են տրամադրում իրենց արտադրողներին»,- ասել է Մակրոնը։

Նա նաև հավելել է, որ Ֆրանսիայի և Իտալիայի կողմից մշակված Mamba հակահրթիռային համակարգն «այժմ տեղակայվել և գործում է Ուկրաինայում՝ պաշտպանելով հիմնական օբյեկտներն ու մարդկանց կյանքեր։

Էմմա Չոբանյան