Արշակ Վարդանյանին բացարկի միջնորդությունը բավարարվել է. ինչ կազմով է ԲԴԽ-ն քննում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով Արդարադատության նախարարության ներկայացուցիչները երեկ բացարկի միջնորդություն են ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանին:

Ըստ Արդարադատության նախարարության` դատավոր Դավիթ Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը ընկերական հարաբերություններ ունեն, ուստի Վարդանյանը չի կարող անաչառ լինել Հարությունյանի կարգապահական գործով: Բարձրագույն դատական խորհուրդը այս միջնորդությունը բավարարել է: Հատկանշական է, որ Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ին ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, իսկ նախարարը Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանն է, սակայն այս ընկերական հարաբերությունները ԲԴԽ-ի համար, փաստորեն, խնդրահարույց չեն: Նշենք, որ երեկ տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում Խորհրդի դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ է հայտնել` նշելով , որ Հարությունյանի հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ ունի:

Խորհրդի մեկ այլ անդամ` Մեսրոպ Մակյանը, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, թեև երեկվա նիստին մասնակցել է, բայց այսօր գործուղման է։ Այսինքն` այս պահին ԲԴԽ-ն 6-հոգանոց կազմով է քննում Հարությունյանի վերաբերյալ գործը, որոնց թվում` 2 դատավոր անդամ և 4 գիտնական: Խորհրդի կազմում են ՀՀ դատավորներ Արթուր Աթաբեկյանը, Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանը, գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցը, որը Կարեն Անդրեասյանի՝ ՄԻՊ և Արդարադատության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն է եղել, Վիգեն Քոչարյանը, Քննչական կոմիտեի նախնին նախագահ Հայկ Գրիգորյանը:

Արաքս Մամուլյան