Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է Բորիս Ջոնսոնին ստելու մեջ մեղադրող կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մեծամասնությամբ պաշտպանել է խորհրդարանի կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները, որոնք նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին մեղադրում են ստելու համար, գրում է Euronews-ը։

Պատգամավորները համաձայնել են, որ նախկին վարչապետը «միտումնավոր մոլորության մեջ է գցել» պատգամավորներին՝ կապված համավարակի ընթացքում Դաունինգ սթրիթ 10 հասցեում կազմակերպված երեկույթների հետ։ Կողմ է քվեարկել 354, դեմ՝ 7 պատգամավոր։

Որպես կարգապահական տույժ նման լուրջ քաղաքական խախտման համար՝ Ջոնսոնը զրկվում է առանց համաձայնության խորհրդարանի շենք այցելելու իրավունքից։ Դեռևս հանձնաժողովի եզրակացությունների հրապարակումից առաջ նա հրաժարվել էր պատգամավորական մանդատից։

Բանավեճը և դրան հաջորդած քվեարկությունը, որի ժամանակ նախկին վարչապետը բախվել է իր կաբինետի նախկին անդամների և իրեն նախորդած Թերեզա Մեյի հետ, բացահայտել են  պահպանողականների շարքերի պառակտումը Բորիս Ջոնսոնի ժառանգության շուրջ:

Սա նաև ամբողջ երկրին է զայրացրել, որի բնակիչները համարում են, որ կորոնավիրուսի համավարակի խիստ սահմանափակումների ընթացքում քաղաքական գործիչների երեկույթների մասին հաղոդումներն ապացուցում են, որ ժողովրդի համար կանոնները հավասարապես չեն տարածվում իշխանության մեջ գտնվողների վրա:

Էմմա Չոբանյան