Պաշտպան Անահիտ Մանասյանը Վիեննայում մասնակցում է ԶՈՒ օմբուդսմանական հաստատությունների միջազգային համաժողովին

Լուրեր

25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է հունիսի 18-20-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունների կառավարում, օմբուդսմանական հաստատություններ և զինված ուժեր» խորագրով 15-րդ միջազգային համաժողովին։

Возможно, это изображение один или несколько человек и текст

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ միջոցառումը կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնն (DCAF) Ավստրիայի դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ, մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 50 երկրների հաստատություններ։
Возможно, это изображение 5 человек и отдел новостей

Համաժողովի նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը, խթանել լավագույն փորձի փոխանակմանը անվտանգային ոլորտում, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Նախատեսվում է հստակեցնել կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում անվտանգային ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետագա քաղաքականությունները՝ օմբուդսմանական հաստատությունների շրջանում:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Ավստրայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան, Դաշնային պաշտպանության նախարար Կլաուդիա Թանները, Դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ռոբերտ Լաիմերը և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի նախագահ, դեսպան Նատալի Չուարդը: