Ալիևը հասարակությունից գաղտնի հրամանով բարձրացել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Վերջին օրերին Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում է նախագահ Իլհամ Ալիևի կողմից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու թեման։ Մասնավորապես, BBC-ի ադրբեջանական ծառայությունն Ադրբեջանում քաղաքացիների իրական եկամուտների ու աշխատավարձների ուսումնասիրություն է իրականացրել, որի ընթացքում լրագրողները պարզել են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը զգալի բարձրացվել են, սակայն հանրությունն այդ մասին չի իմացել։

Աշխատավարձի բաձրացումների վերաբերյալ  նախագահ Իլհամ Ալիևի հրամանագիրը հանրությանը հասանելի չէ առցանց, դրա մասին նաև չի հայտարարվել։ Լրագրողներն այն գտել են միայն նախագահական գրադարանի օրենքների հավաքածուում: Աշխատավարձի բարձրացման մասին թիվ 1609 հրամանագիրը BBC-ի թղթակիցը հայտնաբերել է 2022 թվականի մարտին հրապարակված «Ադրբեջանի Հանրապետության օրենսդրական ակտերի ժողովածուում»։

Ըստ ուսումնասիրության՝ թիվ 1609 հրամանագրով նախատեսվում է էական փոփոխություններ բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերում։

Օրինակ՝ վարչապետի աշխատավարձը, որը 2018 թվականին 2460 մանաթ է եղել, հիմա կազմում է 3690 մանաթ։ Բացի այդ, վարչապետը ստանում է հավելյալ գումար, որը հավասար է պաշտոնեական աշխատավարձի կրկնապատիկին, ընդհանուր առմամբ, մոտ 11000 մանաթ՝ առանց հարկերի և պահումների։ Սա վերաբերում է նաև վարչապետի տեղակալներին․ առաջին փոխվարչապետի աշխատավարձը 2160 մանաթից դարձել է 3260 մանաթ, հավելյալ գումարը կազմում է մոտ 10,000 մանաթ։

Այս հրամանագրերում ուշագրավ է նաև այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Օրինակ, նախորդ տարվա հունվարին ուժի մեջ մտած հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը ստացել է 3000 մանաթ, նրա առաջին տեղակալը՝ 2310 մանաթ, նաև նրանց վճարվել է ամսական աշխատավարձի 25 տոկոսը։

Նման գաղտնիությունը հարց է առաջացնում՝ ինչո՞ւ են պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումները հանրությունից թաքուն պահում։ Փաստաբան Էքրամ Հասանովը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ սա գաղտնիության առաջին դեպքը չէ։ Նախկինում՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը, քաղծառայողների աշխատավարձերը որոշվում էին նախագահի հրամանագրերով, չնայած սահմանադրական պահանջին, որ հրամանագրերը սահմանում են ընդհանուր կանոններ, իսկ հրամանները վերաբերում են այլ հարցերին։ Չնայած հրամանները հրապարակվել են, սակայն աշխատավարձերի մասին հավելվածները հասանելի չեն եղել, ինչպես նախատեսված է այդ հրամաններում: Հասանովի խոսքով՝ 2022 թվականի մարտի 1-ին ստորագրված հրամանագիրը, որը վերջնականապես համապատասխանեցվել է սահմանադրական պահանջներին, առաջին անգամ է, որ հստակորեն նշել է նոր աշխատավարձերը, սակայն հրամանագիրը պաշտոնապես չի հրապարակվել։

Փաստաբանն ասել է, որ «Ադրբեջանի նախագահի հրամանագրերն ու կարգադրություններն ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ»։ Հետևաբար, պաշտոնյաները մեկուկես տարի ապօրինաբար աշխատավարձ են ստացել։

Հասանովը նաև ընդգծել է, որ մինչ նախագահի, պատգամավորների, դատավորների և օմբուդսմենի աշխատավարձերը հանրությանը հայտնի են, Ներքին գործերի ծառայության ղեկավար կազմի, վարչապետի և այլ պաշտոնյաների աշխատավարձերը մնում են չբացահայտված։ Ըստ փաստաբանի՝ սա արվում է բարձր աշխատավարձերի նկատմամբ հանրային վերահսկողությունն ու քննադատությունները կանխելու համար։

Էմմա Չոբանյան