Սամվել Բալասանյանի որդուն Իրաքում դեսպան նշանակելու ագրեմանն ուղարկվել է Բաղդադ

Լուրեր

15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ գործարար Միսակ Բալասանյանը, հնարավոր է, արտակարգ և լիազոր դեսպան նշանակվի Իրաքի հանրապետությունում։ Այս տեղեկությունը Factor.am-ին հայտնում են ՀՀ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ Միսակ Բալասանյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Բաղդադ և սպասում են այդ երկրի հաստատմանը։ Միսակ Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության անդամ չէ։ Թե ինչ սկզբունքով է որոշվել նրան Իրաքում դեսպան նշանակել, առայժմ հայտնի չէ։

Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից։ Նա մեր տեղեկությունները ոչ հերքեց, ոչ հաստատեց։

«Ինչպես գիտեք, ՀՀ դեսպանների նշանակումները կատարվում են ՀՀ նախագահի հրամանագրով, որի ժամանակ հանրությունը պատշաճ տեղեկացվում է»,-ասաց նա։ Տևական ժամանակ է Սամվել Բալասանյանն ու նրա որդին Միսակ Բալասանյանը չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Միսակ Բալասանյանը գործարար է։ Նա զբաղվում է Բալասանյաններին պատկանող «Գյումրի Գարեջուր» ընկերության կառավարմամբ։ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը հայտնեց, որ Բալասանյաններին պատկանող այս ընկերությունը 2016-2017 թվականների ընթացքում 300 միլիոն ՀՀ դրամի չափով պակաս հարկեր է վճարել պետական բյուջե։ Այս բացահայտումից հետո Միսակ Բալասանյանի ընկերությունը վերականգնեց պետությանը պատճառված վնասները։

Նարեկ Կիրակոսյան