«Ագորա» իրավապաշտպան խմբի գործունեությունը ՌԴ-ում «անցանկալի» է ճանաչվել

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

ՌԴ Գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել «Ագորա» միջազգային իրավապաշտպան խմբի գործունեությունը Ռուսաստանում։ Ուղիղ մեկ ամիս առաջ Greenpeace բնապահպանական կազմակերպությունը ևս ճանաչվել է անցանկալի։ Նման կազմակերպության գործունեությանը մասնակցելը, ՌԴ օրենսդրության համաձայն, քրեական հանցագործություն է, գրում է BBC-ի ռուսական ծառայւթյունը:

Գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության համաձայն՝ անցանկալի է ճանաչվել «Ագորա»-ի բուլղարական իրավաբանական անձը՝ «Law Sofia Foundation» անվանումով:

«Ագորան» անցանկալի ճանաչելը գերատեսչությունը բացատրել է նրանով, որ դրա աշխատանքում, իբր, շեշտը դրվում է «ՌԴ-ում քաղաքացիների ազատությունների ու իրավունքների ոտնահարման փաստերի տարածմամբ և լուսաբանմամբ, արտահայտված հակառուսական տրամադրվածությամբ ընդդիմադիրներին իրավաբանական օգնություն ցուցաբերելով, այդ թվում՝ ծայրահեղական ճանաչված կազմակերպությունների կողմնակիցներին»։

Կազանի Մարդու իրավունքների կենտրոնի, Չիտայի մարդու իրավունքների կենտրոնի և չուվաշական «Վահան և սուր» իրավապաշտպան կազմակերպության կողմից ստեղծված «Ագորան» գործունեությունը սկսել է 2005 թվականին։ 2014 թվականին «Ագորա» ասոցիացիան ընդգրկվել է «օտարերկրյա գործակալի» գործառույթներ իրականացնող ՀԿ-ների ռեգիստրում, իսկ 2016 թվականին այն լուծարվել է Արդարադատության նախարարության հայցով։

2015 թվականից «Ագորան» սկսել է աշխատել որպես միջազգային իրավապաշտպան նախագիծ։

Տաթև Ֆռանգյան