Հայաստան-Լատվիա․ երկրպագուների երթը դեպի Հանրապետական մարզադաշտ․ ՈՒՂԻՂ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը այսօր ժամը 20։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիայի ընտրանուն։ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով 4-րդն է, իսկ Լատվիան միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Դեռ խաղից 2 օր առաջ ֆեդերացիան հայտնեց, որ բոլոր տոմսերը սպառված են։

Երկրպագուների ՖԱՖ ակումբը Ֆրանսիայի հրապարակից երթ է նախաձեռնել դեպի Հանրապետական մարզադաշտ։ Երեկ նախախպաղային մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ այսօրվա հանդիպումը դժվար է լինելու, բայց թիմը տրամադրված է։ Պետրակովի գնահատմամբ՝ հեշտ խաղ չի լինելու։ Լատվիայի մարզիչն էլ Հայաստանի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հասցեին՝ ընդգծելով, որ այսօրվա հանդիպման ֆավորիստը Հայաստանի հավաքականն է և ավելի բարձր դիրք է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։

Հունիսի 16-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսի ընտրանուն։ Ուելսի մայրաքաղաքի «Կարդիֆ Սիթի» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձան Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նորեկ, Հրանտ-Լեոն Ռանոսը և ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանը։ Ի դեպ, երկու ֆուտբոլիստներն էլ ազգային հավաքականի պաշտոնական խաղերում իրենց առաջին գոլերը խփեցին։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4-2 հաշվով: Դա ուկրաինացի մասնագետի առաջին հաղթանակն էր Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ D խմբի առաջատարը 6 միավոր ունեցող Թուրքիայի հավաքականն է: Ուելսն ու Խորվաթիան ունեն 4-ական միավոր, Հայաստանը՝ 3, իսկ Լատվիան միավոր չի վաստակել։ Թուրքիան և Ուելսն անցկացրել են 3-ական խաղ, իսկ Հայաստանը, Խորվաթիան ու Լատվիան ՝ 2-ական։