Էրդողանի կուսակցությունից քաղաքապետի թիկնապահները հարձակվել են թուրք լրագրողի վրա՝ կոռուպցիայի մասին հրապարակումների համար

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրք լրագրող Սինան Այգյուլը հայտնել է, որ Թաթվանի քաղաքապետ Մեհմեթ Էմին Գեյլանիի թիկնապահները հարձակվել են իր վրա արևելյան Բիթլիս նահանգի քաղաքապետարանի մոտ․ պատճառը կոռուպցիայի մասին հրապարակումներն են, գրում է Duvar-ը։

«Ինձ վրա հարձակվել են Թաթվանի քաղաքապետ Մեհմեդ Էմին Գեյլանիի զինված թիկնապահները։ Նրանք թիկունքից հարվածելուց հետո հայհոյեցին ու սպառնացին ինձ՝ ասելով. «Եթե քաղաքապետի մասին էլի գրես, կմեռնես»։ Ինձ տեղափոխում են Թաթվանի պետական հիվանդանոց»,- գրել էր լրագրողը թվիթերյան իր էջում։

Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Այգյուլը հունիսի 15-ին սոցցանցերի իր էջում գրել էր Թաթվանի քաղաքապետարանի հետ կապված խախտումների և կոռուպցիայի մասին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից քաղաքապետ Մեհմեդ Էմին Գեյլանին Թվիթերում հերքել է հարձակման հետ կապը։

«Միջադեպն առաջացել է անհատների միջև տարաձայնության հետևանքով, ինչին մենք հավանություն չենք տալիս: Լավագույն մաղթանքներս եմ հղում Սինան Այգյուլին։ Մենք վարչական հետաքննություն ենք սկսել քաղաքապետարանի  անձնակազմի նշված անդամների նկատմամբ»,- ասել է նա։

Ավելի ուշ նա հայտնել է, որ քաղաքապետարանի մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից։ Մի շարք լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ Բիթլիսի Թաթվան քաղաքում լրագրող Այգյուլի վրա հարձակում գործած երկու անձինք կալանավորվել են։

Էմմա Չոբանյան