«Մարտի 1-ին զորքիս ասացի, որ ժողովրդի վրա չկրակեն». դատարանը կրկին կքննի շուրջ 3 տարի անազատության մեջ գտնվող ազատամարտիկին ազատ արձակելու հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

2015 թվականին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստերը Առաջին ատյանի դատարանում դեռևս շարունակվում են: Այս գործով անցնող անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն է, ով նախքան զինված խմբի անդամների շարքին դասվելը, աչքի էր ընկնում իր ընդդիմադիր հայացքներով:

Ավետիսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում նրան առաջադրված մեղադրանքները որակեց կեղծ և շինծու. «Իմ կարծիքով նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Խաչիկ Ավետիսյանը 2015 թվականի նոյեմբերի 25-ից անազատության մեջ է և մեղադրանքներն ակնհայտ կեղծ են, դա այն ժամանակվա իշխանության ԱԱԾ-ի չստացված սցենարն էր»:

Ի դեպ, նախքան ճաղերի հետևում հայտնվելն ազատամարտիկը բազմիցս հացադուլներ է արել, այդպիսով ներկայացնելով իր բողոքը նախկին իշխանություններին: Բայց ազատամարտիկի կենսագրության ամենաուշագրավ հատվածներից մեկը 2008 թվականի Մարտի 1-ի հետ է կապված: Ազատամարտիկը նախքան բանտարկվելը տված հարցազրույցներից մեկում ասել է. «2008 թվականի փետրվարի 23-ին իմ զորամասը պետք է գար Երևան, որևէ հրահանգ, հրաման չկար, բայց իրավիճակն այնպիսին էր, որ բոլորս հասկանում էինք, որ ինչ-որ մի բան լինելու է: Ես՝ որպես հրամանատար, պարտավոր էի հրահանգավորելու, որ եթե զինված զորքը գալիս է Երևան, շատ հնարավոր է, որ բախումներ լինեին, և ես ասացի, որ որևէ մեկը չհամարձակվի կրակել ժողովրդի վրա: 15 րոպե հետո ինձ ձերբակալեցին»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ իրեն այդ օրերին մեղադրել են բունտ իրականացնելու մեջ, զինված զորքով գնալու և ժողովրդին միանալու համար: Այդ օրն իրեն ժամեր շարունակ հարցաքննել են և ազատ արձակել, մինչդեռ հիմա երեք տարի է, ինչ անազատության մեջ է: Փաստաբանի համար անհասկանալի են իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները: Նա պնդում է՝ ինչպես կարող են իշխանության յուրացման մեջ մեղադրել իր պաշպանյալին, երբ նախկինում գործող իշխանություններն իրենք էին յուրացրել ժողովրդի իշխանությունը: Արդեն հասցրել են դատարան դիմել Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու հարցով, մերժվել են, բայց փաստաբանի տեղեկացմամբ՝ վաղվա նիստին կրկին կփորձեն:

Ի դեպ, այս գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով ևս ազատամարտիկ է եղել: Խաչիկ Ավետիսյանին ազատ չարձակելը նրա պաշտպանը դատավորի ցանկություն է որակում և ոչ թե արդարադատություն: Փաստաբանի կարծիքով, հեղափոխությունը դեռ դատարաններ չի հասել, դատական համակարգն էլ պետք է փոփոխվի:

Լիլիթ Շաբոյան