Իսրայելական բանակը գործողություն է իրականացրել Ջենին քաղաքում. տուժածներ կան

Լուրեր

25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
Բոլորը

Իսրայելական ռազմական մեքենա է պայթել Հորդանան գետի արևմտյան ափում գործողության ընթացքում պայթուցիկ սարքի բախվելուց հետո: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության ուժերը և սահմանապահ ոստիկանությունը Ջենին քաղաքում երկու կասկածյալի ձերբակալելու գործողություն են իրականացրել։ Քաղաքից անվտանգության ուժերի հեռանալու ժամանակ ռազմական մեքենան բախվել է պայթուցիկ սարքի և վնասվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Նշվում է, որ «ռազմական ուղղաթիռները կրակել են Ջենինի թաղամասերից մեկի վրա՝ այնտեղ զինված մարդկանց հայտնաբերելուց հետո»։

Reuters-ը հայտնում է, որ իսրայելցի զինվորականները Հորդանան գետի արևմտյան ափում գործողության ընթացքում սպանել են երեք պաղեստինցիների, այդ թվում՝ մեկ դեռահասի, վիրավորվել է առնվազն 29 մարդ։

Իսրայելն այս միջադեպն անվանել է «զանգվածային փոխհրաձգություն տեղի զինված բնակչության հետ, որոնք զինվորականների ուղղությամբ պայթուցիկներ են նետել»։

Պաղեստինի Առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ առնվազն երեք մարդ է մահացել, ևս 31-ը՝ վիրավորվել Ջենինում իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ։ Առնվազն վեց վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։

Տաթև Ֆռանգյան