Թուրքիայում տեղի է ունեցել Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղային միջանցքի աշխատանքային խմբի նիստը

Լուրեր

20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայում տեղի է ունեցել Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղային միջանցքի աշխատանքային խմբի 13-րդ հանդիպումը՝ նվիրված ենթակառուցվածքների և տրանսպորտային կարողությունների զարգացմանը և երկաթուղային միջանցքում մասնավոր հատվածի ու Իսլամական զարգացման բանկի ֆինանսական ներդրման ուսումնասիրությանը, գրում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ այն կազմակերպվել է Թուրքիայի կառավարության և  Տնտեսական համագործակցության կազմակերպության քարտուղարության հետ համատեղ՝ Իրանի,Պակիստանի և Թուրքիայի պատվիրակությունների, ինչպես նաև կազմակերպության Առևտրի և զարգացման բանկի, IDB-ի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնակիցները քննարկել են Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երթուղու հետ կապված մի շարք հարցեր և պահանջներ, ներառյալ միջանցքի երթուղու երկայնքով երկրների միջև ընթացակարգերի թվայնացումը։ Նշվում է, որ հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել երկաթուղային ուղու՝ երկրների ենթակառուցվածքային զարգացման և տրանսպորտային կարողությունների, երկաթուղային միջանցքում բուլղարական մասնավոր հատվածի շահագրգռվածության հետ կապված։

Այս երկաթուղու երկարությունը 6500 կմ է, որից 2570 կմ-ն անցնում է իրանական տարածքով, 2000 կմ-ը՝ Թուրքիայով և մոտ 1900 կմ-ը՝ Պակիստանով։

Էմմա Չոբանյան