Իսրայելում ոչնչացրել են Բաքվում Ալիևի կողմից նախագահ Հերցոգին նվիրած միրգն ու բանջարեղենը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իսրայելի Գյուղատնտեսության նախարարության տեսուչները ոչնչացրել են ավելի քան 10 արկղ միրգ ու բանջարեղեն, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Բաքու կատարած այցի ժամանակ որպես նախագահ Իսահակ Հերցոգին նվեր փոխանցել էին նրան ուղեկցող պատվիրակությանը։ Պաշտոնական պատճառը «երկրում գյուղատնտեսական վնասատուների հնարավոր ներթափանցման հետ կապված մտահոգություններն են», գրում է ադրբեջանական Թուրան գործակալությունը՝ վկայակոչելով vesty.co.il-ին։

Իսրայելի նախագահի և նրա տիկնոջ երկօրյա այցն Ադրբեջան տեղի է ունեցել մայիսի վերջին։ Նշվում է, որ իսրայելական պատվիրակության անդամները Բաքվում բազմաթիվ նվերներ են ստացել, այդ թվում՝ գորգեր, ձեռագործ սպասք և հուշանվերներ։ Սակայն ամենամեծ անակնկալը նրանց սպասել է ինքնաթիռում։ Աթոռներին իսրայելցիներն Ադրբեջանում աճեցվող մրգով ու բանջարեղենով արկղեր են գտել, այդ թվում՝ դեղձ, սալոր, խնձոր, կիտրոն, վարունգ, ինչպես նաև մուրաբաներ ու մեղր:

Դեռևս օդում Israir ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նվերների մասին պետք է զգուշացնել Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին։ Նախագահի աշխատակազմի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է ոչնչացնել ապրանքը՝ Իսրայելում ընդունված կանոնների համաձայն։

«Բեն Գուրիոն օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո նախագահական պատվիրակության ղեկավարը տեսուչներին զգուշացրել է օդանավում եղած մրգերի և բանջարեղենի մասին, ինչպես ցանկացած գյուղմթերքի դեպքում, որը նախնական ստուգում չի անցել։ Վնասատուների ներթափանցման մտավախությունների պատճառով որոշվել է ոչնչացնել բերված պտուղները։ Երկիր առանց նախնական ստուգման բանջարեղենի և մրգերի ներմուծումը կարող է մեծ վնաս հասցնել տեղի բուսական աշխարհին, ինչպես նաև հանգեցնել հիվանդությունների տարածման բնակչության, կենդանիների և բույսերի շրջանում»,- ասվում է Գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան