Երբ համաձայնություն լինի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների վերաբերյալ, առաջ կգնանք․ Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը քննվում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հիշեցնենք, որ խոսքը ադրբեջանցիների սադրանքների մասին է, որոնք փորձել են իրենց դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում:

Նշենք, որ երկու օր առաջ լրատվամիջոցներով տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես է ՌԴ դեսպանը ներս մտնում ԱԳՆ շենք։ Թե ինչ հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում, Ռուսաստանի դեսպանը չի մանրամասնել։

Այս առնչությամբ Կոստանյանը նշեց․  «Խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն ու մտահոգությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է։ Սպասենք պաշտոնական արձագանքներին։ Մենք Ռուսաստանի դեսպանին ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»։

Անդրադառնալով ապաշրջափակմանը և հարցին, թե ի վերջո, ո՞վ է վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը՝ նկատելով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանը, և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այսօր հայտարարել է, թե ճանապարհների ապաշրջափակման շուրջ գլխավոր տարաձայնությունն այն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը, Հայաստանի փոխարտգործնախարարն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ և դրան հաջորդող հրամանագրում, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից, ավելի շատ խոսվում է մոնիտորինգի ֆունկցիայի մասին, որը պետք է ռուսական ՖՍԲ-ն իրականացնի, այլ ոչ թե կոնկրետ վերահսկողություն, բայց ապաշրջափակման դետալները դեռ քննարկման փուլում են։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ քննարկվում է Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը։ Թե ինչ ցանկություններով և նպատակներով է Ռուսաստանը որոշել հենց Կապանում հյուպատոսություն բացել, Կոստանյանը ճիշտ համարեց, որ այդ հարցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը պարզաբանի։

Հարցին, թե ինչո՞ւ է արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվելու՝ փոխնախարարը պատասխանեց. «Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։

Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»։

Անդրադառնալով հարցին, թե խաղաղության փաստաթղթի շուրջ ներկայացված առաջարկների շուրջ կա՞ համաձայնություն, ի՞նչ փուլում են քննարկումները, Կոստանյանը պատասպանեց․ Կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ չենք կարող համաձայնության գալ, այդ թվում՝ համաձայնություն չկա այն հարցի շուրջ, թե որ թվականի քարտեզով պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, երաշխավորի ինստիտուտի մասով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցում, Բաքվու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների վերաբերյալ:

Կոստանյանը հավելեց, որ այս հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է այս տարի երկաթուղու շահագործումը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ – «Հայաստանը շահագրգռված է և պատրաստ է ապաշրջափակման գործընթացով առաջ գնալ, և, մասնավորապես, երկաթուղու պարագայում։ Այն պահին, երբ համաձայնություն կլինի ինքիշխանության և իրավազորության սկզբունքների վերաբերյալ, մենք պատրաստ ենք առաջ շարժվել»։

Ճշտող հարցին, թե դեռ ինքնիշխանությունը հարգելու վերաբերյալ չկա՞ համաձայանություն, Կոստանյանը պատասխանեց․ – «Երբ լինի նման գրավոր պայմանավորվածություն, բոլորը այդ մասին կտեղեկանան»։

Մանրամասները՝ տեսանյութում։