Ուկրաինական բանակը, հնարավոր է, դադար վերցնի հարձակումներում. ISW

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական զեկույցում ենթադրություն է հայտնել, որ ուկրաինական բանակը դադար կվերցնի կամ արդեն վերցրել է հարձակումներում՝ իր մարտավարությունը վերագնահատելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինստիտուտի վերլուծաբանները նման ենթադրություն են  անում՝ վկայակոչելով Էստոնիայի ռազմական հետախուզության ղեկավար Մարգո Գրոսբերգին և հունիսի 17-ին Wall Street Journal-ի հրապարակումը, որտեղ խոսվում է նաև վերջին օրերին ուկրաինական հարձակումների դադարեցման մասին։

«Այդ հաղորդումները համընկնում են ISW-ի վերջերս ուրվագծված դիտարկումներին՝ կապված Ուկրաինայի հարավային և արևելյան հատվածներում տեղայնացված հակագրոհների նկատմամբ ուկրաինացիների մասշտաբների և մոտեցման հետ»,-ասվում է զեկույցում։

Հեղինակները նշում են, որ իրենք և այլ փորձագետներ ասում են, որ ուկրաինական բանակը դեռ մարտի դուրս չի բերել իր պահեստազորի հիմնական մասը։

«Օպերատիվ դադարները սովորական երևույթ են մեծ հարձակումներում, այդ դադարը չի նշանակում ուկրաինական հակահարձակման վերջ»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ ուկրաինական ստորաբաժանումները վերջին 24 ժամվա ընթացքում շարունակել են հարձակումները ռազմաճակատի չորս հատվածներում և տեղ-տեղ որոշակի առաջընթաց գրանցել։

Հավելենք, որ Մարգո Գրոսբերգը մամուլի ասուլիսում հայտարարել էր ոչ թե հարձակումների դադարեցման մասին, այլ նշել, որ ներկա հարձակումները, իր կարծիքով, պարզապես ոչ մեծ ուժերով փորձարկում են ռուսների պաշտպանությունը, և մեծ հարձակում չի սկսվի առնվազն ևս մեկ շաբաթ։

Էմմա Չոբանյան