Իրանը և Ուզբեկստանը համագործակցության մի շարք պայմանագրեր են ստորագրել

Լուրեր

24.02.2026 | 12:50
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:46
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում քննարկել են միջուկային զենքի մասին պայմանագիրը
24.02.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում
24.02.2026 | 12:28
«Բուդյո-Գլիմտի» մարզիչ․ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է
24.02.2026 | 12:19
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:17
2 նախագահ, մեկ վարչապետ, մեկ պատգամավոր և այլք․ ովքեր 2025-ին հայտնվեցին ամբաստանյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:11
Երկրաշարժ՝ Մասիսից ոչ հեռու // ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել քաղաքագետին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 12:05
Պատերազմի 4-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:55
Իրանում Սուրեն Պապիկյանը հանդիպել է իր պաշտոնակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.02.2026 | 11:49
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք․ ՊԵԿ
24.02.2026 | 11:37
«ԱԶ Ալկմար» – «Նոա» հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառվել են
24.02.2026 | 11:33
Եկեղեցին ասում է՝ օտարումն ընդհանրապես արգելեք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:24
Այս նախագիծը որևէ խնդիր չի լուծում Հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածում․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանն ու Ուզբեկստանը կիրակի՝ հունիսի 18-ին, համագործակցության մի շարք  համաձայնագրեր են ստորագրել, որոնք վերաբերում են առևտրի, տրանսպորտի, դեղագործության, ապահովագրության, տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթերը Թեհրանում ստորագրվել են երկու կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից՝ Իրանի և Ուզբեկստանի նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Շավքաթ Միրզիոևի ներկայությամբ։ Ինչպես նշում է ուզբեկական Gazeta.uz առցանց հրատարակությունը, հատուկ ուշադրություն է դարձվել «Կենտրոնական Ասիան Իրանի հետ կապող ամենակարճ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների օգտագործմանը»։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռահաբեկչության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը և պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Աֆղանստանում խաղաղության և կայունության ամրապնդման շուրջ։
Միրզիոևը և Ռաիսին ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Սա վերջին 20 տարում Ուզբեկստանի ղեկավարի առաջին այցն էր Իրան։ 2022 թվականի սեպտեմբերին Ռաիսին այցելել է Սամարղանդ, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։