Սփյուռքի զորակցությունը հույս է ներշնչում. Վեհափառն ընդունել է Դետրոյթի եկեղեցու համայնքի անդամներին

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Դետրոյթի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Փառեն Սրբազանը, Նորին Սրբությանը ներկայացնելով ուխտավոր հայորդիներին, ընդգծեց, որ տասնյոթ տարի շարունակ Դետրոյթի հայ համայնքի ներկայացուցիչները հովանավորում և կամավորական աշխատանքներ են իրականացնում Հայաստանի մարզերում՝ ավարտին հասցնելով կիսակառույց տների շինարարական աշխատանքները։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին, կարևորեց վերջիններիս աջակցությունն ուղղված մարզի բնակիչների կյանքի բարելավմանը։ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայրենիքի համար այս դժվարին օրերին սփյուռքի հայորդիների ցուցաբերած զորակցությունը հույս և լավատեսություն է ներշնչում Հայաստանում ապրող հայ ժողովրդի զավակներին։

Վեհափառ Հայրապետը, գնահատելով նաև հավատավոր հայորդիների ծառայանվիրումի և պատրաստակամության ոգին, հորդորեց, հավատարիմ տերունավանդ պատվիրաններին, մշտապես իրենց կարողություններն ու հմտություններն ի սպաս դնել Հայրենիքի զորացմանն ու շենացմանը»,- նշված է հաղորդագրությունում։