Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու Հայաստանի ջանքերին. Շտայնմայեր

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով իր պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել հրավերի համար:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին հրավերն ընդունելու և Հատուկ օլիմպիական խաղերի բացմանը ներկա գտնվելու համար:

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության ոլորտներին և հնարավորություններին նվիրված հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Գերմանիայի արդյունավետ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են Հարավկովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տիրող ընդհանուր իրավիճակին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ և պատրաստ է առանց նախապայմանների բարիդրացիական ու կարգավորված հարաբերություններ հաստատել հարևանների հետ:

Նախագահ Շտայնմայերն իր խոսքում նշել է, որ Եվրոպայի համար գնահատելի են այն ջանքերը, որոնք Հայաստանը ներդնում է խաղաղության հասնելու համար: Գերմանիայի նախագահը մասնավորապես կարևորել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ինչն էական քայլ է հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության ներկա փուլի վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է առանց նախապայմանների շարժվել հարաբերությունների կարգավորման ուղիով:

Նախագահ Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու Հայաստանի ջանքերին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և իր հնարավորությունների սահմաններում ջանքեր կգործադրի մեր տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը նպաստելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: