Հունգարիայի նախագահը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Բուդապեշտի ժողովրդագրական գագաթնաժողովին

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՍԵՊԱ-յի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին:

Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը:

Զրույցի ընթացքում Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է մասնակցել Բուդապեշտի ժողովրդագրական գագաթաժողովին, որը նվիրված է եվրոպական երկրներում ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնելուն:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը»,- ասված է հաղորդագրությունում: