Երևանի Մոսկովյան փողոցում 2022 թ․ մարտին կատարված հանցագործության փորձի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Մոսկովյան փողոցում 49-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում ենՀՀ ՔԿ-ից։

Իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Ա․Ա.-ն, 49-ամյա համաքաղաքացի Արսեն Սարգսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քրեական վարույթով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է 7,65 մմ տրամաչափի հրազեն՝ ատրճանակ:

Դեպքի օրը՝ 2022թ․ մարտի 7-ին, նախապես տեղեկացված լինելով վերջինիս գտնվելու վայրի մասին, Ա․Ա․-ն հսկել է նրա տեղաշարժը, հետապնդել, դարանակալել և սպասել է նրան Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքի մոտ։ Երբ վերջինս ժամը 23:40-ի սահմաններում ցանկացել է շենքի շքամուտք մտնել, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տուժողի՝ դեպքի վայրում գտնվող ընկերը նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու արդյունքում նրա կյանքը փրկվել է:

Նույն ընթացքում 45-ամյա տղամարդն ատրճանակով արձակված կրակահերթերի արդյունքում դիտավորությամբ վնասել է նաև նշված շենքի բակում կայանված երկու ավտոմեքենաները՝ դրանց սեփականատերերին պատճառելով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին/, 235-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին/ և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: