Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի առնչությամբ

Լուրեր

25.06.2026 | 13:44
ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ֆրանսիան ափսոսում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխում քաղաքացիական անձնակազմի վրա կրակոցների առնչությամբ և զսպվածության, դեէսկալացիայի ու խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում։

Ֆրանսիան նաև վերահաստատում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք իրականացմանն իր աջակցությունը՝ Լաչինի միջանցքում երթևեկության վերականգնման վերաբերյալ։

Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է տարածաշրջանում խաղաղության վերադարձի համար՝ ի շահ բնակչության:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակով հունիսի 1-ին՝ Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր պարոն Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի ներկայությամբ։ Այս հանդիպումը նշանավորեց քննարկվող տարբեր թեմաներով առաջ շարժվելու կամքի դրսևորմամբ, որոնք պետք է կարգավորվեն բացառապես բանակցությունների միջոցով։

Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոնան ապրիլին այցելեց Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրներին դեպի խաղաղ համաձայնագիր մղելու նպատակով։ Այդ ջանքերն իրականացվում են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի՝ գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։ Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցներին վիրահատել են:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպից։ Տեսագրության մեջ երևում է, որ ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում դրոշ տեղադրելու ժամանակ հայկական տարածքից կամրջին է մոտենում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովը։ Նրա ժամանումից հետո խաղաղապահները ոչ միայն չեն փորձում խոչընդոտել ադրբեջանցիներին, այլև առերևույթ աջակցում են նրանց։ Ավելի վաղ տարածված տեսանյութում էլ երևում էր, թե ինչպես ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերի գործողություններից հետո ադրբեջանցիներն ու նրանց ուղեկցող խաղաղապահները թաքնվում են ՌԴ խաղաղապահների զրահամեքենայի հետևում։ Միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ։