ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ միջադեպի հետ կապված

Լուրեր

25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
Բոլորը

Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպից։ Տեսագրության մեջ երևում է, որ ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում դրոշ տեղադրելու ժամանակ հայկական տարածքից կամրջին է մոտենում ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովը։ Նրա ժամանումից հետո խաղաղապահները ոչ միայն չեն փորձում խոչընդոտել ադրբեջանցիներին, այլև առերևույթ աջակցում են նրանց։ Ավելի վաղ տարածված տեսանյութում էլ երևում էր, թե ինչպես ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերի գործողություններից հետո ադրբեջանցիներն ու նրանց ուղեկցող խաղաղապահները թաքնվում են ՌԴ խաղաղապահների զրահամեքենայի հետևում։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: