Կարծում եմ՝ Կապանի տարածքին անօդաչուով հարվածելն ուղղված էր հայ-ռուսական հարաբերություններին. մարզպետը՝ ՌԴ պատվիրակությանը

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ։

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են՝ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, տարբեր քաղաքների ղեկավարության անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպմանը ներկա էին նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմի անդամները։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է Մասլովի հերթական այցը Սյունիք և, ի թիվս բարձրաձայնած այլ հարցերի, ուշադրություն հրավիրեց Սյունիքի սահմաններին հունիսի 15-ին գրանցված միջադեպի վրա․ «Կարծում եմ՝ երեկ տեղի ունեցածը, մասնավորապես Ադրբեջանի կողմից Կապանի տարածքին անօդաչուով հարվածելը, ուղղված էր հայ-ռուսական հարաբերություններին, որովհետև մարզում ՌԴ-ից այսպիսի մեծ պատվիրակության այցի պարագայում նման բան չպետք է տեղի ունենար․․․»։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին կրթական, մշակութային, միջռեգիոնալ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը, Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու գործընթացին։

Անդրադարձ եղավ նաև ռուսաստանյան քաղաքների ու Սյունիքի համայնքների միջև քույր-քաղաքների գործընկերության հիմնման հնարավորություններին։
Եվ հենց այսօր Մեղրի ու Գորիս համայնքները մարզպետարանում ռուսական քաղաքների հետ արձանագրություններ ստորագրեցին՝ բարեկամական կապեր հաստատելու մտադրությունների մասին։ Հետագայում արդեն մարզի համայնքներն առավել առարկայական կդարձնեն հարաբերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։