ՌԴ քաղաքացիները շարունակում են առաջատար մնալ Թուրքիայում անշարժ գույքի գնորդների շարքում

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Թուրքիայում անշարժ գույք ռուսաստանցի, իրանցի և ուկրաինացի գնորդների թիվն աճել է 23 տոկոսով։ Այս մասին ասվում  է Al Monitor-ի անդադարձում։

Երկրի պաշտոնական վիճակագրական ինստիտուտի (TUIK) կողմից հրապարակված մայիսի տվյալների համաձայն՝ օտարերկրացի բնակարան գնողների թիվը, նախորդ ամսվա 2557-ի համեմատ, հասել է 3167-ի։ Նշված երեք երկրների քաղաքացիները մնացել են երկրում անշարժ գույքի արտասահմանյան առաջին երեք գնորդները, նրանց թիվը գնալով աճում է: Ըստ տվյալների՝ ռուսաստանցիները, իրանցիները և ուկրաինացիները երկրում գնել են 991, 503 բնակարան և 175 տուն։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպեց Ուկրաինայի քաղաքացիներին միանալ Թուրքիայում տուն գնող ամենամեծ թվով օտարերկրացիներին: Ռուսական գնորդների թիվը, որն արդեն իսկ մեծ էր պատերազմից առաջ, նույնպես կտրուկ աճել է։ Անկարայի մերժումը՝ միանալու Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին, ի տարբերություն ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծամասնության, Թուրքիան վերածել է համեմատաբար հարմար վայրի ռուսաստանցիների համար։

Թուրքիայում բնակարան գնող օտարերկրացիների թիվը Թուրքիայում զգալիորեն ավելացել է այն բանից հետո, երբ կառավարությունը 2018 թվականին ներդրել է «Քաղաքացիություն՝ սեփականության դիմաց» սխեման: Քաղաքացիության շեմը բարձրացել է մինչև 400,000 դոլարի՝ անցյալ տարվա 250,000 դոլարից՝ թուրքական լիրայի դրամատիկ արժեզրկման պայմաններում։ Մինչև ուկրաինական պատերազմը ռուսաստանցիների հետ մեկտեղ իրաքցիներն ու իրանցիներ էին Թուրքիայում հիմնականում բնակարան գնում։

Ըստ տվյալների՝ միջերկրածովյան հանգստավայր Անթալիան հետևում է թողնում Ստամբուլին՝ որպես օտարերկրյա գնորդների շրջանում ամենանախընտրելի նահանգ։ Օտարերկրացիների աճող թիվը մեծ վրդովմունք է առաջացնում տեղի բնակչության շրջանում՝ կապված բնակարանների և վարձակալության գների ահռելի աճի հետ՝ ի հավելում ահավոր գնաճի և կյանքի ծախսերի սուր ճգնաժամի, որին բախվում է երկիրը:

Ըստ TUIK-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ բնակարան գնորդ օտարերկրացիների թիվը հունվար-մայիս ամիսներին նվազել է ավելի քան 37%-ով։ Երկրների լավագույն տասնյակում, որոնց քաղաքացիները մայիսին անշարժ գույք են գնել Թուրքիայում՝ ՌԴ-ն, Իրանը, Ուկրաինան, Գերմանիան, Իրաքը, Ղազախստանը, Քուվեյթը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆն են։ Մեծ Բրիտանիան 11-րդն է ցանկում։

Տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ից գնորդները նույնպես մայիսին աճել են 25%-ով՝ նախորդ ամսվա համեմատ։ Այս տարվա սկզբից ի վեր առաջին անգամ Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքացիները նույնպես հայտնվել են օտարերկրյա  գնորդների թոփ 20-ում։

Էմմա Չոբանյան