Ալիևը բռնաճնշումներով խլում է «Նախիջևանի խանի» որդիների ունեցվածքը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ  Նախիջևանի ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար Վասիֆ Թալիբովի  որդիները փոխանցել են տասնյակ միլիոնավոր դոլարների ունեցվածքի սեփականությունն այն բանից հետո, երբ իրենց հայրը հրաժարական է տվել պաշտոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշումներից հետո, գրում է OCCRP-ն։

Վասիֆ Թալիբովը 27 տարի նախագահել է Նախիջևանի գաղտնի և ճնշող վարչակազմը։ Ինքնավար հանրապետություն, որը հաճախ անվանում են «Ադրբեջանի Հյուսիսային Կորեա», իսկ Թալիբովին՝ «Նախիջևանի խան»։ Այդ ընթացքում Թալիբովների ընտանիքը հսկայական հարստություն է կուտակել, այդ թվում՝ գույք և ընկերություններ Ադրբեջանում և տարածաշրջանի այլ վայրերում։

Նշենք, որ Վասիֆ Թալիբովը համարվում էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Նախիջևանում Հեյդար Ալիևի ղեկավարման տարիներին (1991-1993 թթ.) Թալիբովը եղել է Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնականը, 1995 թվականից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ղեկավարն էր։ Թալիբովն իշխանության է հասել Սևիլ Սուլթանովայի հետ ամուսնության շնորհիվ, որը Հեյդար Ալիևի զարմուհին է՝ եղբոր դուստրը։ Վերջին շրջանում Բաքվի ճնշումների հետևանքով անցյալ տարվա դեկտեմբերին նա հրաժարական է տվել։

Նախագահ Ալիևը չի ներկայացրել բռնաճնշումների դրդապատճառները, սակայն 2022 թվականի OCCRP-ի հետաքննությունը բացահայտել էր, որ  Թալիբովի որդիները՝ Ռզան և Սեյմուրը, ստացել են կասկածելի ավելի քան 20 միլիոն դոլար Credit Suisse-ում և այլ դրամական փոխանցումներ ու անշարժ գույք են գնել Դուբայում և Վրաստանում՝ շուրջ 63 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Թալիբովների ընտանիքի անդամներին էր պատկանում Նախիջևան բանկի 100 տոկոսը, որը հիմնված է ինքնավար մարզում, սակայն փետրվարի 1-ին նրանք վաճառել են իրենց բաժնետոմսերը։

Ռզան և Սեյմուրը վերջերս փոխանցել են Դուբայում գտնվող առնվազն 39 միլիոն դոլար արժողությամբ վեց անշարժ գույք: Ռզան փոխել է նաև Վրաստանում հինգաստղանի հյուրանոցի սեփականատիրոջը։ Եղբայրները չեն պատասխանել OCCRP-ի մեկնաբանություններին։

Ռզան պահպանել է իր պաշտոնը Բաքվում՝ որպես Պետական միգրացիոն ծառայության Քաղաքացիության հարցերի բաժնի ղեկավար: Սեյմուրը Նախիջևանի խորհրդարանի անդամ է՝ առնվազն մինչև հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսված են 2025 թվականին:

Մինչև վերջերս Սեյմուրի անունը կար Դուբայի բարձրահարկ շենքում գտնվող The Class Hotel Apartments-ի սեփականության փաստաթղթերում: Լրագրողների ձեռք բերած փաստաթղթերը ցույց են տալիս, որ այժմ այն, առնվազն թղթի վրա, պատկանում է Թուրքիայի քաղաքացի Ֆաթիհ Այդընին: Այդընը թուրքական Reges Turizm İnşaat Sanayi ve Ticaret A.Ş. ընկերության նախագահն է, որը սերտորեն կապված է Թալիբովների ընտանիքի հետ։ Իր փաստաբանի միջոցով Այդընը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք անձամբ ճանաչում է Թալիբովներին կամ ինչպե՞ս է ձեռք բերել Սեյմուրի Դուբայի սեփականությունը:

Սեյմուրի եղբայր Ռզան նույնպես Դուբայում ունեցել է երեք անշարժ գույք, որոնք նույնպես այժմ փոխանցվել են մեկ այլ սեփականատիրոջ: Վրաստանում նա փոխանցել է հինգաստղանի հյուրանոցի սեփականությունը Բաթումում՝ Սև ծովի ափին գտնվող հանգստավայրային քաղաքում:

Դեկտեմբերին, մինչ հոր կառավարությունը Նախիջևանում ճնշումների էր ենթարկվում, Ռզան գովազդում էր Divan Suites Batumi հյուրանոցի վաճառքը 18 միլիոն դոլարով: Վաճառքի համար նա  լիազորագիր է տվել Ադրբեջանի քաղաքացու՝ Զամին Գադիմովին, վկայում են Վրաստանի բիզնես ռեգիստրի փաստաթղթերը: Գադիմովը եղել է ադրբեջանական Gəmiqaya Turizm MMC ընկերության գործադիր տնօրենը: Այդ ընկերությունը մտնում էր Gamigaya ընկերությունների ցանցի մեջ, որը վերահսկվում էր Թալիբովների ընտանիքի կողմից։

Գադիմովը նաև եղել է Թալիբովներին առնչվող թուրքական Reges Turizm İnşaat ընկերության նախագահը՝ մինչև հունվարին Այդընը ստանձնել է  այդ պաշտոնը:

Սոցցանցերում Գադիմովի գրառումները ցույց են տալիս, որ նա Վրաստան է մեկնել հունվարի 11-ին: Նույն օրը բիզնես ռեգիստրի փաստաթղթերը արձանագրել են Kervan Turizm Ltd ընկերության վաճառքը, որը պատկանում էր Divan Suites-ին: Գնորդը Լևենթ Աբի անունով Թուրքիայի քաղաքացի է, որը, ըստ երևույթին, վճարել է 8,5 միլիոն դոլար, ինչը զգալի գումար է, բայց գրեթե 10 միլիոն դոլարով պակաս, քան հյուրանոցի նախապես հայտարարված գինն էր։

Էմմա Չոբանյան