ՌԴ-ն նյարդայի՛ն է՝ ԱՄՆ միջնորդության դեմ․ վտանգ է տեսնում՝ ԼՂ-ն տեղափոխվի միջազգային պրոտեկցիայի տակ, ինքը հեռացվի․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս մեկնաբանել այն դրվագը, երբ Ադրբեջանի զինծառայողները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախ փորձում են դրոշ բարձրացնել Հակարիի կամրջի մոտ, սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում փախչում են և՛ ադրբեջանցիները, և՛ ռուսները։ Քիչ անց էլ տարածք է ժամանում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների հրամանատար Լենցովը, որի ներկայությամբ է միայն, որ ադրբեջանցիներին հաջողվում է բարձրացնել դրոշ։

Դատելով պատկերից՝ եթե ռուսները չլինեին ադրբեջանցիների հետ, դրոշը չէր բարձրացվի։ Ադրբեջանը հայտնել է, թե իր տարածքում է տեղադրել, ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ ՀՀ-ի տարածքն է դա։

Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն և Ադրբեջանը դրոշի միջադեպով փակեցին ԼՂ-ին մատակարարումների ճանապարհը։

«Ո՞վ է Արցախի դեմ ահաբեկչական գործողություն իրականացնողը՝ ՌԴ-ն և Ադրբեջանը միասին են գործում։ Այս խաղում Ադրբեջանը ՌԴ-ի կեղտոտ գործիքն է՝ ՀՀ-ին ճնշելու համար։ Փաստորեն, մենք պատանդ ենք, և նա մեր հաշվին է վճարում։ Դրոշի դրվագը դա ապացուցեց։ Այս ընթացքում ՀՀ-ն և Արցախն ընդվզեցին «Զանգեզուրի միջանցքի» հարցով ճնշման դեմ, և Ռուսաստանն ԱՄՆ-ի հանդիպումից առաջ տարածք տվեց Ադրբեջանին Հակարիի կամրջի վրա։ Սա ճղճիմ գործարք է, որտեղ մենք զոհ ենք», – ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան