Թբիլիսին պատրաստ է ապագայում էլ քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար․ Վրաստանի ԱԳ նախարար

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին խորհրդարանում ելույթի ընթացքում հայտարարել է, որ «Թբիլիսիի արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ կենտրոնացած է հավասարակշռված գործընկերության և փոխշահավետ համագործակցության վրա», հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նա նշել է, որ Վրաստանն ինտենսիվ աշխատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։

«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը, բարիդրացիությանը և տնտեսական զարգացմանը։ Մենք ինտենսիվ աշխատում ենք այս ուղղությամբ, և դա մեր հիմնական առաջնահերթություններից է։ Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Վրաստանն արդյունավետ քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ (Հայաստանի և Ադրբեջանի – խմբ․)։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում ապագայում շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ Վրաստանը բնական դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում ցանկացած պահի մեր արժեքավոր ներդրումն ունենալ»,- հայտարարել է Դարչիաշվիլին:

Նա նշել է, որ «բոլորը լավ հիշում են Վրաստանի վարչապետի անձնական ներգրավվածությունն այդ գործընթացում և կոնկրետ արդյունքները, որոնք բերեցին նրա ջանքերը՝ երկու հարավային հարևաններին մերձեցնելու և հարաբերությունները բարելավելու համար»։

Էմմա Չոբանյան