Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիսիանում ժողովրդի հետ հանդիպելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է  նաև Գորիսի կենտրոնական հրապարակում իր հետ հանդիպանը սպաող գորիսեցիների հետ:

«Մենք մեծ նվաճում ունենք Հայաստանի Սահմանադրության ընդունումից 23 տարի անց: Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ այսօր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, որի համար ես ձեզ շնորհավորում եմ:  Հայաստանում տեղական իշխանների, իշխանիկների ժամանակն անցել  է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին անկախ է և հպարտ է: Գորիսի տերը Գորիսի ժողովուրդն է, մյուս պաշտոնյաները ծառայում են Գորիսի ժողովրդին: Չգիտեմ՝ դուք նկատել եք, թե՝ չէ, բայց ՀՀ-ում այլևս անձեռնմխելի մարդիկ չկան: Դա բացառված է: Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ինձնից: Ինձ չի հետաքրքրում, թե ով է կատարել հանցագործություն: Հանցագործություն կատարած ցանկացած մարդ պետք է պատժվի: Մենք պետք է Հայաստանում «բեզպրեդելի» վերջը տանք»,- ասել է վարչապետը: