ՀՀ զինանշանին նայելիս հարց է ծագում՝ 1991թ. հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Այն, ինչ հիմա կասեմ, ընկալեք, որպես մտքերը կիսելու մի փորձ. ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա. մեր զինանշանը շատ է արտահայտում մեր հոգեբանությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«մեր զինանշանի վրա պատկերված է Նոյյան Տապանը՝ Արարատի վրա, Հայաստանի 4 դինաստիաների զինանշանները:
Վերջերս այդ զինանշանին նայելով, ինձ մոտ հարց է ծագել: Իսկ այդ զինանշանը, երբ որ 1991-ին ընդունել ենք, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Ինչի՞ մասին է: Ընդ որում նայելով կենտրոնին՝ Արարատ սարի վրա նոյյան տապանն է, իսկ այսօրվա Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է: Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում․․․

Այս խնդիրը որ հիմա քննարկում ենք, մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի:
բանավեճը հետևյալի մասին է. իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին: Սա է այն քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք:

Ընդ որում, եթե մենք ուզենանք, այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են ՀՀ տարածքում: Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք, գնահատե՞լ եք ինչ վիճակում են: Բա էդքան ավանդույթներից, արժեքներից ենք խոսում: Մեր պատմական սիմվոլները այսօր ավերակների տակ են»,- հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը հարց բարձրացրեց, թե ի՞նչ է ասում մեր զինանշանը ապագայի մասին. «Գեղամ Մանուկյանն ասում է՝ սա է մեր կադաստրի թուղթը: Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ հայտարարենք՝ ոչնչացրե՛ք մեզ: Այստեղ է պրոբլեմը։

Ձեզ թող չթվա, որ էստեղ մեկն ավելի հայրենասեր է, քան մենք: Չի կարող նման բան լինել: Կներեք, ամենայն հարգանքով, բայց ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, բացառված է»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։