Վտանգավո՛ր են ընդդիմությունից 100 մահապարտի մասին հայտարարությունը, ոստիկանական բռնությունները․ ներքին սպառնալիքներ են ժողովրդավարությանը․ Անդրանիկ Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
Բոլորը

Freedom House-ի ժողովրդավարության ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի ժողովրդավարությանը ներքին սպառնալիքներ չկան, և որ դրանք հիմնականում արտաքին են։ Որոշ փորձագետներ այսօրվա Հայաստանի վիճակն ավելի բարդ են որակում, քան նույնիսկ Ուկրաինայի, որի տարածքի զգալի մասեր ՌԴ-ն օկուպացրել է սարսափելի պատերազմով։ Ուկրաինացիները 16 ամիս ծանր պատերազմի մեջ են, բայց ունեն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ երկրների անվերապահ աջակցությունը՝ իրենց ժողովրդավարական, ինքնիշխան ընտրությունը պաշտպանելու հարցում։ Մինչդեռ դիկտատորական և արյունալի ռեժիմների ազդեցության և ծավալման գոտում գտնվող Հայաստանը չունի անվտանգային աջակցություն ո՛չ ՀԱՊԿ-ից, ՌԴ-ից, ո՛չ էլ ժողովրդավարական աշխարհն է անվերապահ աջակցում։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ ի՞նչ վտանգներ է նա տեսնում ՀՀ-ի ժողովրդավարությանը, որո՞նք են ներքին սպառնալիքները։ Նա ասում է, որ առկա են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սպառնալիքներ ՀՀ ժողովրդավարությանը։

«Ադրբեջանից վտանգ է սպառնում ՀՀ ժողովրդավարությանը, որի սահմանները ենթարկվում են հարձակումների, Հայաստանի սուվերենությունը վտանգված է։ Շատ հաճախ Արևմուտքում ՀՀ-ն դիտարկվում է իբրև ՌԴ-ի դաշնակից, ինչը ստվերում է ժողովրդավարական ձեռքբերումները, և կարելի է նաև այդ պատճառով հիմնավորել, թե ինչու Ուկրաինայի և Հայաստանի միջև տարբերակում կա։ Եթե ՀՀ-ն պահանջում է ժողովրդավար Արևմուտքի աջակցությունը, ուրեմն մենք ևս պիտի աջակցենք ժողովրդավարական պետություններին, սակայն ՀՀ-ն չի կարողանում անել դա՝ կախված լինելով ՌԴ-ից։ Ժողովրդավար ՀՀ-ն չի կարող ավտորիտար ակումբների մաս լինել։ Ընդհանրապես, դեմոկրատական պետությունները վտանգ են Պուտինի ռեժիմի համար»,- ասաց Շիրինյանը։

Վերջին շրջանում մենք տեսնում ենք ԱԺ նախագահի կողմից քաղաքացու վրա թքելու դեպք, թիկնապահների գործողությունների նկարագրություն, և իրավապահները չեն քննում այդ դեպքը։ Ոստիկանության բռնություններ տեսանք, մինչդեռ հասարակական արձագանքից հետո իրավապահները գործ հարուցեցին, քննեցին։ Ականատես ենք լինում, որ ընդդիմադիր պատգամավորը հարվածում է իշխանական գործընկերոջը, կամ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը եթերում իշխանափոխության համատեքստում հայտարարում է, թե անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը և կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու, թե «Դիմադրության» շարժման ժամանակ չկար 100 մարդ, որոնք պատրաստ էին գնալ մեռնելու, որ երկիրը ազատեն «այս չարիքից», ապա նշում է, որ ընդդիմության դաշտում կա այդ 100 մարդը, ինքը 250 մարդու անուն է գրել։

«Այդ մարդիկ պետք է զինվորական ռազմական ռեժիմով խնդիրը ձևակերպեն և գնան մինչև վերջ»,- ասաց Վարդանյանը։

«ՀՀ-ում ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին է վկայում նաև այն, որ ոստիկանությունը քաղաքացիներին ճնշելու վրա է հիմնված։ Ոստիկանությունը չի հապաղի ծեծի ենթարկել քաղաքացիներին, եթե փողոց դուրս գան։ Ուժային կառույցները մեծ ռեֆորմների պիտի ենթարկվեն՝ ժողովրդավարական համարվելու համար, ոստիկանական համակարգում բարեփոխումներ տեղի չեն ունենում։ Տխուր և վտանգավոր է հայտարարությունը 100 մահապարտի մասին։ Այս դրսևորումները ներքին սպառնալիքներից են։ Ցավոք, ընդդիմության կողմից նման ելույթներ լսում ենք պարբերաբար, երբ վտանգում են լեգիտիմ իշխանության գոյությունը ՀՀ-ում։ Խոսվում է ֆիզիկական հաշվեհարդարի մասին»,- նշում է մեր զրուցակիցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան