ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է

Լուրեր

29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Բոլորը

Այսօր ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ձերբակալությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը.

«Նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը տեղեկատվություն կտրամադրի՝ կոնկրետ մանրամասներով ու փաստերով»,- նշեց Աբրահամյանը։