«Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ, իսկ աստիճանները վերևից պետք է սկսել մաքրել»․ Տիգրան Պասկևիչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հրապարակախոս, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը գտնում է, որ «Մարտի 1-ը» միայն տասը մարդու սպանության օր չէր, և իրականում խոսքը ոչ միայն տասը սպանությունների, այլ մարդկության դեմ գործած հանցագործության մասին է։

«Ես լավատես չեմ, քանի դեռ այս գործով Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ, իսկ աստիճանները վերևից պետք է սկսել մաքրել, Ռ․ Քոչարյանը, եթե կալանավորված լինի, նրա դիմաց պետք է դնել 2009-2011 թվականներին կազմված 4 զեկույցները, որտեղ մանրամասն գրված է՝ ով զենքը ումից վերցրեց և ում տվեց»,- ասաց հրապարակախոսը։

Վերջինիս խոսքով՝ Քոչարյանին նախ պետք է բերել դատարան, քանի որ անհասկանալի է, ինչու են Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորումն ընտրում որպես խափանման միջոց, իսկ Քոչարյանին որպես վկա են կանչում։ «Ինչի՞ն  է վկա Քոչարյանը։ Ռ․ Քոչարյա՛ն, դու եղել ես Գլխավոր գերագույն հրամանատար, իսկ ոչ մի տանկ, ոչ մի զրահատեխնիկա չէր կարող շարժվել առանց հրամանի։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս գործը,  որը սկսել է բացահայտվել, շատ ճշգրիտ ավարտ կունենա՝ հակառակ պարագայում, ինձ չի հետաքրքրում, որ այս կամ այն գնդապետը կդատապարտվի»,- ասաց  Տիգրան Պասկևիչյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։