Ձեր բանաձևը Արցախի հարցը չլուծելն էր․ ռեզինը ձգել եք, մի օր պետք է պոկվեր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
Բոլորը

Այսօր ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա նշեց, որ ինքը կպատասխանի որոշ մեկնաբանություններրի և քաղաքական նկատառումներ կանի։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկումներին՝ Կոնջորյանը նշեց․ «Պարոն Օհանյան, խորհրդարանական ընդդիմությունը, ընտրություններից հետո, այս գումարման խորհրդարանի ձևավորումից հետո, իր համար որդեգրել է հետևյալ բանաձևը՝ ցանկացած բնագավառում, ինչ էլ որ լինի, լինի դա բյուջե, բյուջեի կատարողական, կառավարության ծրագիր, ցանկացած բան որ լինի, բանաձևը հետևյալն է՝ պիտի ձևավորել այնպիսի նարատիվ, որ ինչ վատ բան այս երկրում տեղի է ունենում, դրա մեղավորներն իշխանություններն են, ինչ լավ բան այս երկրում տեղի է ունենում, իշխանությունները դրա հետ ոչ մի կապ չունեն»,-ասաց Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ արհեստականորեն փաստերը կոնկրետ բանաձևի մեջ տեղավորելով, իրականությունը խեղաթյուրելու քաղաքականություն է մշակում և իրագործում ընդդիմությունը։ Պատգամավորը նշեց, որ նույնիսկ դրա գիտական բացատրությունը կա, որը կոչվում է «պրոկրուստյան մահիճ»։
Անվան ծագումը հետևյալն է՝ հին հունական դիցաբանության մեջ մի հերոս կար՝ Պրոկրուստեսը, որն ավազակ էր, բայց ուներ մի իջևանատուն և երբ որ հյուրերը գալիս էին այդ իջևանատուն, նա մահճի վրա, որպեսզի կատարյալ տեղավորեր իր հյուրերին, բոյովների ոտքերը կտրում էր, կոլոտների ոտքերը ձգում էր, որպեսզի իր պատկերացրած կատարելությունը ստանար։

«Եվ հիմա, դա գիտության մեջ կոչվում է «պրոկրուստյան մահիճ»։ Երբ որ դու փաստը այնպես ես ձգում, պոկում, երկարացնում, քերում կարճացնում, որ հարմարեցնես քո պատկերացումներին, քո կանխավարկածին։ Եվ այն ինչը որ դուք անում եք՝ դասական «պրոկրուստյան մահիճ» է»,-ասաց Հայկ Կոնջորյանը։

Այնուհետև նա ասաց, որ ընդդիմությունն ասում է, թե, որպես իշխանություն իրենք ինքննադատություն չունեն, սակայն Հայկ Կոնջորյանը նշեց, որ իրենց ինքնաքննադատության ամենավճռական ակտը եղել է 2021 թվականի արտահերթ խորհդարանական ընտրությունները։

«Պարոն Օհանյան, ցանկացած չմեխած մեխ, կարող է հանգեցնել պատերազմի և պարտության, և ձեր չմեխած մեխերի պատճառով է, որ – պատերազմը սկսվեց, և այդ պատճառով է, որ պարտվեցինք․․․ խոսում եք Արցախից․․․ ղարաբաղի հարցի լուծման ձեր բանաձևը ղարաբաղի հարցը չլուծելն էր․․․ ռեզինը ձգել-ձգել եք, չգիտակցելով, որ մի օր պետք է պոկվեր։ Եվ հիմա եկել, խոսում եք պատասխանատվության, պետական իանստիտուտների մասին»,- ընդգծեց Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։