Արագ լուծում կտանք․ Քերոբյանը՝ ծիրանի մթերման գների ու արտահանման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց ծիրանի բերքահավաքի, խաղողի մթերման գների վերաբերյալ: Պատգամավորի խոսքով՝ ծիրանի արտահանումը դժվարանում է, իսկ խաղողի գները, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, էժանանում են:

Քերոբյանը պատասխանեց, որ էական սուբսիդավորում է արվում լոգիստիկ ծախսերի մասով: Նախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում ուսումնասիրություններ կիրականացվեն տեղի և դրսի շուկաներում և կփորձեն արագ լուծումներ գտնել:
Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, ապա Վահան Քերոբյանի փոխանցմամբ՝ գործարանները մինչև հուլիսի 1-ը այգեգործների հետ կնքելու են պայմանագրեր: Սակայն մթերումով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ խոսակցություններ ունեցել են, և այս պահի դրությամբ վիճակը հուսադրող չէ:

«Մենք չենք տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է, և հիմա փորձում ենք հասկանալ այն մեթոդները, որ երկու ծայրերը բերենք, կպցնենք իրար»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ տնտեսվարողների մի մասի կողմից դրսևորվում է ոչ պատշաճ վարքագիծ: Մոսկվայում խանութների ցանցերին 0.5 լիտր կոնյակն առաջարկվում է 1 դոլար գնով, որն անհնար է, եթե խաղողի սպիրտից է պատրաստված:

Մանրամասները՝ տեսանյութում։