Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ ԿԳՄՍ նախարարը՝ Հայաստան եկած ռուս երեխաների կրթության իրավունքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հայաստանում ռուսական նոր դպրոցների բացման վերաբերյալ հարցին։

Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում՝ 35 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի դպրոցներում գործող ռուսական կրթական ծրագրերի համար։ Պատգամավորի խոսքով՝ դրան զուգահեռ քննարկվում է նաև Հայաստանում 4 լրացուցիչ ռուսական դպրոցներ բացելու հարցը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքով։ Պատգամավորը նախարարին խնդրեց տեղեկություններ ներկայացնել այդ գործընթացի մասին։

«Այո՛, մենք ունենք համատեղ արձանագրություն՝ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի, որով նախանշված են մի շարք համատեղ ծրագրեր։ Եվ դրանցից մեկը վերաբերում է հանրակրթության ոլորտում մեր համագործակցությանը։ Եվ դա ընդգրկում է մի քանի ուղղություններով, մեկը մեր դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումն է։ Եվ այստեղ մենք խոսում ենք թե ուսուցիչների որակի բարձրացման մասին, թե ուսումնական նյութերի որակի բարելավման մասին»,- ասաց նախարարը։

Անդրեասյանը հավելեց, որ Հայաստանի 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցման դասարաններ։

«Դրանք մեր չափորոշիչներով են գործում, առարկաների ուսուցումն իրականացվում է ռուսերեն լեզվով։ Ավելի քան 6000 երեխաներ են սովորում այդ դասարաններում։ Այդտեղ, իհարկե, կարևոր է, որ այդ երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն, այլ օտարերկրյա կամ երկքաղաքացիություն ունեցող անձանց ծնողների երեխաներն են։ Եվ մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կա դրա կարիքը, նաև ընդլայնենք հնարավորությունները՝ հնարավորություն ընձեռելով ՌԴ քաղաքացիներին այդ կրթությունը ստանալ»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։