ԿԳՄՍՆ-ն մոտ 23 մլն դրամ է տրամադրել ԵՊՀ-ին՝ հայ-ռուսական գիտակրթական ֆորում անցկացնելու համար

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի կազմակերպման և անցկացման համար Կրթություն, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մոտ 23 միլիոն դրամ է տրամադրել Երևանի պետական համալսարանին։

Ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի՝ ֆորումի ընթացքում քննարկվելու է հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում երկու երկրների առաջատար հաստատությունների միջև հաջողված փորձի փոխանակումը, ինչպես նաև գիտության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Ֆորումի ընթացքում նախատեսվում է հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական հաստատությունների ստեղծման հայեցակարգի քննարկման նպատակով, երկկողմ բանակցություններ և խորհրդակցություններ Հայաստանի ու Ռուսաստանի բուհերի ռեկտորների աշխատանքային փոխգործակցության նպատակով, նաև ստորագրվելու են մի շարք երկկողմ համաձայնագրեր։

22 միլիոն 600 հազար դրամը, ըստ պայմանագրի, բաշխվելու է 200 մասնակիցների (որոնցից 100-ը ՀՀ ժամանած ռուսաստանցիներն են լինելու) սննդի, կեցության, նրանց համար հուշանվերի գնման, տրանսպորտային միջոցների և տեխնիկական մի շարք իրերի համար։ Նախատեսվում է նաև բարձրակարգ՝ VIP սպասարկում «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան ժամանող բարձրաստիճան ղեկավարության համար։ Միայն այս ընդունելության համար կվճարվի 400 հազար դրամ։

Ռոզա Վարդանյան